Հասարակություն
Փաստաբանները քայլերով գնացել են ԵՄ պատվիրակության գրասենյակ
Փաստաբաններն այսօր Փաստաբանների պալատից քայլերթ են սկսել դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։
Հակառակորդի կողմից զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արդյունքում սահմանապահ վերակարգի ծառայության կրման վայրում ձեռքի և որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանը։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Վերացվել է «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեության կասեցումը (ՀՀ Կոտայքի մարզ):
Վիճաբանության ժամանակ 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին և սպանել
36-ամյա կինը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
ՊՆ-ին ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2014 թվականին օտարվել է
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին: