Հասարակություն
Մայիսին 724 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 227.5 մլն դրամի չափով տուգանք:
ԶՊՄԿ աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
ՀՀ սահմանը հատած ու ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
«Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար». Ժաննա Անդրեասյան
Զինվորական ստորաբաժանման նմանությամբ, երկու բաղադրիչով՝ տեսական դասերով և գործնական պարապմունքներով, կազմակերպված ճամբարի այս փուլին մասնակցում են Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցների աշակերտները՝ շուրջ 138 սովորող: Ճամբարի առաջին հերթափոխը կավարտվի հունիսի 25-ին:
Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի. Արմեն Գևորգյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը վեհաժողովի ամառային նստաշրջանում հարց է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին.
Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրման դեպքի վարույթի նախաքննությունն ավարտվել է
21-ամյա երիտասարդներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը և տնային կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը: