Հասարակություն
Ջերմուկում՝ եկեղեցու մոտակայքում, մեքենան բախվել է ծառին․ կա մեկ զոհ և երկու տուժած
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացու դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ:
Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ դեսպան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Վերջինս առաջին անգամ է այցելում Սյունիք։
Հայաստանում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը
Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան է այցելում նաև Կանզասի նահանգապետ Լորա Քելին:
Գնել Սանոսյանն ընդունել է ԶՊՄԿ-ի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեններին
Հանդիպման ժամանակ քննարկվել է կոմբինատի առկա վիճակը, ընթացիկ աշխատանքները, զարգացման հեռանկարները։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։
Մայիսին 724 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ
Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 227.5 մլն դրամի չափով տուգանք: