Հասարակություն
Խաղադրույք կատարելը կդժվարացվի
Կառավարությունը հավանություն է տվել ինտերնետային շահումով խաղերի ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթին։ Սահմանվում է, որ երկրում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով։
Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի
Կառավարությունն այսօրվա որոշմամբ արգելք է սահմանել Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար։
Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի քույրը
Ավելի վաղ կալանավորվել էր Վարդան Ղուկասյանի մյուս քույրը՝ Լուսինե Ղուկասյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։
«Օդանավակայանում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտի տաքսիներ». վարչապետ
Ըստ նրա՝ առաջին որոշումը վերաբերում է օդանավակայանում գործող տաքսի ծառայություններին, համաձայն որի՝ տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ:
Առաջարկվում է վերացնել տաքսիներում կանխիկի շրջանառությունը
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տաքսիներում անկանխիկ վճարման համակարգին։ Նրա խոսքով՝ պետք է կրճատել և միջնաժամկետում վերացնել տաքսիներում կանխիկի շրջանառությունը։