Հասարակություն
Վերաքննիչ դատարանը Վահագն Վերմիշյանին ազատելու ՀՀ կառավարության որոշումը ճանաչել է անվավեր
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնից Վահագն Վերմիշյանին ազատելու ՀՀ կառավարության որոշումը ճանաչել է անվավեր և պարտավորեցրել կառավարությանը վճարել փոխհատուցում: Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը:
Փլուզում՝ Ղարիբջանյան փողոցում
Պարզվել է, որ փլուզվել է վթարային տան (կառուցված 1939 թ.) արտաքին պատը՝ մոտ 20 քմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Երևանում վարձակալությամբ բնակարաններ տրամադրելու պատրվակով 14 մլն դրամ է հափշտակել ՌԴ քաղաքացիներից
Ավարտվել է 27-ամյա երիտասարդի կողմից երկու տասնյակից ավելի ՌԴ և ՀՀ քաղաքացիներից, վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Փինք Բերրի» պաղպաղակներում կաթնայուղի փոխարինիչ չի հայտնաբերվել. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել էր երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում: