Հասարակություն
Անահիտ Ավանեսյանը հարցաքննության դեռ չի հրավիրվել
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե կորոնավարակի շրջանի չարաշահումների գործով հակակոռուպցիոն կոմիտեից հարցաքննության հրավեր դեռ չի ստացել. «Հենց ստանամ՝ կասեմ»,- ասել է նա լրագրողներին։
«Տարածաշրջանում կարմրուկի վիճակը բավական սուր է». Ավանեսյան
Ըստ Ավանեսյանի՝ բերովի դեպքերը դեռ շարունակվում են։
Հայաստանը նոր ապացույցներ կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, թե Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան կներկայացնի լրացուցիչ ապացույցներ՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Գյումրիի շտապօգնության կառավարման լիազորությունները կփոխանցվի առողջապահության նախարարությանը
«Գյումրիի բուժական օգնության կայանի» կառավարման լիազորությունները կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարությանը. որոշման նախագիծը ներկայացված է կառավարության այսօրվա նիստում։ Գյումրիի շտապօգնության բազայի վրա կձևավորվի կենտրոնացված շտապ բժշկական օգնության ծառայություն։
Հիմնանորոգվում է Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր ավտոճանապարհի 10,5 կմ հատվածը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ10+500 հատվածը։