Հասարակություն
ՔԿՀ պաշտոնյան օժանդակել է դատապարտյալներից կաշառք ստանալուն և թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը
Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/ և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Արզնիում հրդեհի հետևանքով ջերմահարվել է էլեկտրական ենթակայան և 2 գեներատոր
Հուլիսի 5-ին` ժամը 13։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ «Բեկոն» գործարանի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։
Լոռիում ապօրինի ծառահատման արդյունքում պետության պատճառվել է 2.4մլն դրամ. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Դսեղի անտառպետության անտառապահի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Մարզերում կկառուցվի 172 ուսումնական հաստատություն
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԲ Երեխաների և ընտանիքի նախկին նախարար Էդվարդ Թիմփսոնի հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Երեխաների և ընտանիքի նախկին նախարար, Խորհրդարանի համայնքների պալատի անդամ Էդվարդ Թիմփսոնի հետ։