Հասարակություն
Եղեգնաձորցին սուր-կտրող առարկայով խփել է գլաձորցուն. վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցները ձերբակալվել են
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 11-ին, կեսգիշերն անց, Եղեգնաձոր քաղաքի դեղատան և մարկետի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել չորս տղամարդկանց միջև, որի ընթացքում 38-ամյա եղեգնաձորցին սուր-կտրող առարկայով խփել է 32-ամյա գլաձորցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արմավիրում դադարեցվել է տուֆի և բազալտի ապօրինի արդյունահանումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք:
ԿԳՄՍ նախարարը ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը. քննարկվել են համագործացության հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը:
«Ես էլ Ձեր նման էմոցիոնալ կարող եմ ասել, որ պիտի ջրամբարներում շատ ջուր լիներ․ թող լիներ». Տերտերյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ջրառն սկսվել է մայիսի 14-ին, և դրանից առաջ Սևանից ոչ մի գրամ ջուր չի բաց թողնվել։