Հասարակություն
Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 12-ի՝ ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
«Արդյունավետ աշխատանքի գրավականներից է շենքային պայմանների մատչելիությունը»․ Մանասյան
ՄԻՊ աշխատակազմին հատկացված շինությունները յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է մատչելի լինեն։ Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Արարատի մարզում BMW-ն մխրճվել է ՃՈ Toyota-ի հետնամասի մեջ. ՃՈ տեսուչը տեղափոխվել է հիվանդանոց
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
«Այցը նպատակ ունի նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»․ Վատիկանի պետքարտուղար
Անդրադառնալով տարածաշրջան իր այցին՝ պետքարտուղարը նշել է, որ այն կրում է հումանիտար բնույթ և նպատակ է հետապնդում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարդինալ Պետրո Պարոլինը նշել է, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ և այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել։