Հասարակություն
Քննարկվել է Երևանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային քննարկում` Երեւանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:
Քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգային հարցեր
Հուլիսի 12-ին Ներքին գործերի նախարարությունում կայացավ ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության ձևավորմանն ուղղված միջացառումների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Արդիականացվում է «e-draft.am» կայքը
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին՝ Սահմանադրական բարեփոխումների ծրագրի համակարգող Աննա Հակոբյանին և Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Մարիա Սիլավանյանին։
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայկական գինեգործությանը նվիրված 𝗔𝗿𝗺𝗪𝗶𝗻𝗲 երկրորդ ցուցահանդեսը
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և ArmWine ընկերությունը հուլիսի 9-10-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգում կազմակերպել են հայկական գինեգործությանը նվիրված 𝗔𝗿𝗺𝗪𝗶𝗻𝗲 երկրորդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին պետական պաշտոնյաներ, գինեգործական 36 ընկերությունների հիմնադիրներ և ղեկավարներ, գինեգործներ Հայաստանից և Ռուսաստանից։
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: