Հասարակություն
«Պատերազմի արդյունքում հասարակության ընկալումներում փոփոխություններ են եղել». Ավանեսյան
«Սելեկտիվ աբորտների մասով մինչև պատերազմը մեզ մոտ բավական լավ ցուցանիշ էր, ամեն տարի ունեինք նվազում», - հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։

Գյումրիի Նժդեհ փողոցի երկու գետնանցումներում իրականացվել են լուսավորության թարմացման աշխատանքներ
Գարեգին Նժդեհ փողոցի երկու գետնանցումներում իրականացվել են լուսավորության թարմացման աշխատանքներ։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածաշրջանային արյունաբանական կենտրոն դառնալու ճանապարհին է
Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը 14 ամիս անց կունենա արյան բանկի համար 4 հարկանի նորակառույց շենք: Շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ` այսօր, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով արյունաբանական կենտրոնում էր:

Գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ. ԱԱԾ
44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր «դիակ-մասունք», որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: 2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:
«Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը
Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։ «Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։