Հասարակություն
Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին ընտրեց Մատենադարանի տնօրեն։
Հայեցակարգային առաջարկությունների հրավեր պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի[1] վերաբերյալ:
Վանաձոր քաղաքում վերանորոգվում է ընդհանուր 6.1 կմ ճանապարհ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան, Խորենացու փողոցներում, հիմնանորոգվում է նաև Վանաձոր քաղաքային համայնքի Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ հրապարակ հատվածում գտնվող էստակադան։
Վարչապետը Արտաշատում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր այցելել է Արարատի մարզ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել նաև Փաշինյանը և կից գրել. «Հարգանքի տուրք՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»:
Իրավախախտումներ թույլ տված 50 վարորդների չտուգանելու համար ՃՈ տեսուչները նրանցից կաշառք են ստացել
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: