Հասարակություն
Լոռու մարզում Mercedes-ը բախվել է գազալցակայանի բետոնե սյանը․ 6 տուժածներից 2-ը երեխաներ են
Հուլիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ «Մեծ-Պարնի» գազալցակայանի մոտ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:
Վեդի քաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են
2,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով: 509 մլն 650 հազար դրամից 55% տոկոսը հատկացվել է պետական բյուջեից:
Սևանի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 15սմ-ով, իսկ 2023թ. հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 10-16-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.54մ (16.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։
Լեհաստանը պատրաստ է աջակցել Արդարադատության նախարարության բարեփոխումներին. նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի գլխավորած պատվիրակությանը:
Անդրանիկ Քոչարյանը և Անահիտ Մանասյանը այցելել են կենտրոնական հավաքակայան
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: