Հասարակություն
Տնտեսական հանցագործությունների արդյունքում 2023թ. վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 9մլրդ 600մլն դրամի վնաս. ՔԿ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերով նախաքննությունն ավարտված և ընթացիկ քրեական վարույթներով պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Հուլիսի 21-23-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 21-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Դեբեդ գետից դուրս է բերվել երեխայի դի
Հուլիսի 18-ին, ժամը 14։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը։
Այսօր տեղի է ունեցել «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Այսօր տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը:
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել
ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում զետեղված ծանուցագրերի համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։