Հասարակություն
ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհների ծրագրերին
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի՝ Հայաստանում իր լիազորությունները ավարտող տնօրեն Պաոլո Սպանտիգատիի, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտի եւ ԱԶԲ-ի այլ ներկայացուցիչների հետ հուլիսի 18-ից 20-ն այցելել է Սյունիքի մարզ։
Քաղաքացիներին կաշառքի դիմաց ապօրինի կերպով վարորդական վկայականներ տալու համար մեղադրանք է ներկայացվել 14 անձի, այդ թվում՝ ՃՈ 3 տեսուչների
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի շարք քաղաքացիների օգտին հովանավորչության և ապօրինի գործողություններ կատարելու համար, Կոտայքի մարզի բնակիչ Ս. Գ.-ի, իսկ որոշ դեպքերում նաև այլ քաղաքացիների միջնորդությամբ՝ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք:
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Խոշոր չափերի շորթման և փողերի լվացման նոր հանցավոր արարքներ՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի կողմից. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար հանդիսացող Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու դեպքերի նոր հանգամանքներ:
ՔԿ-ի վարչական շենքից տղամարդու ցած նետվելու դեպքի առթիվ ՄԻՊ նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։ Դեպքի կապակցությամբ՝ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։