Հասարակություն
2023թ. հունվարին արդյունաբերությունն աճել է 1.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2023թ.-ի հունվարին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է 177.7 մլն ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 1.4%-ով, մինչդեռ նախորդ ամսվա նկատմամբ՝ նվազել 41.9%-ով:

Դանակով 3 հարված է հասցրել ընկերոջ թիկունքին
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել էին, որ ահազանգից մեկ ժամ առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդու թիկունքին դանակի երեք հարված էր հասցրել նրա 50-ամյա ընկերը, ինչից հետո դանակահարված տղամարդը բահով խփել էր նրա գլխին:

Բացահայտվել է անձի առևանգման երկու դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Կոտրել է դուռը, մտել և այրել նախկին կնոջ տունը
Մարտի 5-ին, ժամը 20.48-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Եղեգնավան գյուղի 35-ամյա բնակիչը այրել է Մաշտոցի փողոցի իր տունը:
Հրդեհ՝ Արևիկի հացատանը
Մարտի 6-ին, ժամը 09:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի տներից մեկի տանիքում: