Հասարակություն
Արցախից 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Խաբեությամբ չեն վճարվել ներմուծված մեծաքանակ սերուցքի և կարագի համար շուրջ 171 մլն. դրամի չափով մաքսավճարները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են խաբեության դրսևորմամբ առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի հանգամանքները:
Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվեց CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին
CaseKey 2023-ի շրջանակում տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը: Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 200 երիտասարդներ ծանոթացան առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին ու թիմերին տրամադրվեց ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։ Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենալու են ընդամենը 72 ժամ։
Ծաղկահովիտ տանող 1.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Տ-1-15, /Հ-21/ - Ծաղկահովիտ ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+300 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ 1.3կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և տանում է դեպի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայր։
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+100-կմ35+700 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հուլիսի 25-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: