Հասարակություն
Ի՞նչ հարցեր են քննարկել Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանը
Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում առկա համագործակցություն պոտենցիալը:

Կարմրուկի դեմ պատվաստվածների մոտ ձևավորված իմունիտետը պահպանվում է ողջ կյանքում
Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում»,- հայտնում են նախարարությունից։

ՔԿ-ն միանում է Բուդապեշտի կիբեռհանցագործությունների մասին եվրոպական կոնվենցիայի 24/7 կոնտակտային կետերի միջազգային ցանցին
ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում հիմնվել և գործարկվել է միջազգային համագործակցության շրջանակում իրավական փոխօգնության հարցումներ կատարելու գործընթացում խորհրդատվական, իրավական, տեխնիկական աջակցության օժանդակ գործիք հանդիսացող ազգային 24/7 կոնտակտային կետ։

Վերին Պտղնիի դպրոցի տնօրենը մեղադրվում է պետական միջոցներից շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք:
Զեդեա գյուղի մոտ բախվել են մեքենաներ. վիրավորները հոսպիտալացվել են
Մարտի 7-ին, ժամը 07:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զեդեա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։