Հասարակություն
Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ավարտվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի 12 կմ հատվածի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ավարտվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ53+150-կմ65+350 հատվածի հիմնանորոգումը։ 12.2կմ երկարությամբ ճանապարհը, որ սկսվում է Արարատի տրանսպորտային հանգույցից և հասնում մինչև Երասխի խաչմերուկ, հիմնանորոգել է «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ն։
Քննարկվել են հայ-չինական միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիները
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ:
Ճամբարակում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Արբան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․Ճամբարակ) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան
«Մեծագույն պատիվ, հպարտություն և էլ ավելի մեծ պատասխանատվություն էր Ալբերտ Ազարյանի հետ աշխատելը։ Կարծում եմ, որ լեգենդար անձնավորության մասին ֆիլմ նկարած լինելու փաստը մեր երիտասարդ թիմի համար հետագայում ուղենշային կդառնա»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Սոնա Սարիբեկյանը։