Հասարակություն
Ավտոմեքենան բախվել է ձիուն,10-ամյա տղան ընկել է և վնասվածքներ ստացել
Սանավիացիան ծանր վիճակում երեխա է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Իրականացվում են Սանահին վանական համալիրի տոհմական դամբարանների մասնակի վերականգնման աշխատանքներ
«Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների ամրակայման, նորոգման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման» էսքիզային նախագիծը քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2022 թ. հունիսի 29-ին կայացած 4-րդ նիստում և արժանացել հավանության: Նախագիծը կազմվել է՝ ելնելով հուշարձանի ֆիզիկական վիճակից և առաջնորդվելով այն՝ որպես պատմաճարտարապետական բարձրարժեք կոթող, պահպանելու հրամայականից:
Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսի գլխավորած պատվիրակությանը:
Արհեստական բանականության ոլորտի գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած դպրոցից
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս: