Հասարակություն
Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 15 մարդ
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 134, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 15 մարդ:
Սևանում 35-ամյա քաղաքացի է խեղդվել
Օգոստոսի 6-ին, ժամը 23:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգոստոսի 10-13-ը սպասվում է մինչև +40․․․+42 աստիճանի տաքություն
Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Քարակերտի մոտ մեքենաներ են բախվել. կա զոհ և երկու տուժած
Օգոստոսի 7-ին, ժամը 08:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: