Հասարակություն
1 ոսկե, 4 արծաթե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում
Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition):
ՀՀ-ում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
2.5-3 լիտր ջուր և թան. ինչպե՞ս պայքարել շոգի դեմ
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր անդրադարձել է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում ձեռնարկվելիք քայլեին։
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել Հայաստանում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։
«Վիտյա Թբիլիսսկի» մականունով օրենքով գողի կողմից շորթում կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնաբերվել էր Չեխիայի Հանրապետությունում, փոխանցվել ՀՀ իրավասու մարմիններին, որից հետո նրան ներկայացվել էր շորթում կատարելու մեղադրանք և կալանավորվել: