Հասարակություն
Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։
Ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի նախկին պետը և ենթակաները մեղադրվում են շուրջ 50 միլիոն դրամ յուրացնելու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ և հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաև կեղծել պաշտոնական փաստաթղթեր։
Գեղհովիտի 24 բնակիչ համագյուղացու համար շուրջ 35 մլն դրամի վարկեր են վերցրել, որը վերջինս խարդախությամբ հափշտակել է
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան հանձնելու միջնորդությամբ:
Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել․ շտապօգնության աշխատակիցները ուղեւոր Ա․ Խ․-ին (ծնված 1989 թ․) տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: