Հասարակություն
Վարչապետը մեկ ամիս ժամանակ է տվել Էկոնոմիկայի նախարարին ու մարզպետներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե օրերս եղել է սարատեղերում ու զրուցելով անասնապահությամբ զբաղվողների հետ՝ պարզել է՝ մարդիկ տեղյակ չեն «խելացի անասնագոմերից»։
«Վեոլա ջրից» բողոքները շատացել են. ՀԾԿՀ նախագահ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, թե «Վեոլա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք ունի:
Կենսաթոշակառուները ստացել են մոտ 3 միլիարդ դրամի հետվճար
Վարչապետը մեջբերեց Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները, համաձայն որոնցՀայաստանում վերջին շրջանում դիտվող գնանկման շնորհիվ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ևս նվազել է` կազմելով 34,825 դրամ։ Նա հիշեցրել է, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։
Բուսաբանական այգում «Կյանքի պուրակ» կստեղծվի
Երևանի Բուսաբանական այգում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող «Կյանքի պուրակ» կստեղծվի։ Այդ նպատակով կառավարությունն այսօրվա նիստում հատկացրեց 250 միլիոն դրամ։
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպես է վթարի ենթարկվել
«Ուր գնում ես, մեծ ցուցանակ է, թե ճանապարհը սպասարկում է այսինչ ընկերությունը, բայց, փաստացի, չի սպասարկում»,- ասաց նա՝ հավելելով, որ վերահսկողության պարտականությունը տեսչական մարմինների վրա է։