Հասարակություն
Կոմիտասի պողոտայում բախվել են «Ford»–ը և «Volkswagen»–ը․ կա զոհ
Փրկարարներն Ա. Ա․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Քննարկվել են բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել քննարկում 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 11-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։