Հասարակություն
Վերին Լարս անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:
Արմավիրում վերացվել է ջրօգտագործման կասեցումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս.թ. մարտին դիտարկման արդյունքում կասեցրել էր Արմավիրի մ. Ակնաշեն համայնքում ավազի լվացման և բետոնի արտադրամասի տարածքում գտնվող ստորերկրյա ապօրինի խորքային հորից իրականացվող ջրօգտագործումը:
Անդրեասյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է ԼՂ մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունն Հայաստանում:
Վայքում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Վայք):
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4%
«Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4%: