Հասարակություն
Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։
Գերմանիան Հայաստանի էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար կհատկացնի 12 միլիոն եվրո
Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն։
Քննարկվել են Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցեր
Տեղեկացնելով Վերին Լարսին այլընտրանք հանդիսացող ծովային ճանապարհով Բաթում֊Նովոռոսիյսկ բեռնափոխադրումների գործարկման մասին՝ նախարար Վահան Քերոբյանն առաջարկել է հյուրերին համատեղ քայլեր ձեռնարկել մինչև նավահանգիստ բեռնափոխադրումների իրականացումը երկաթուղու միջոցով իրականացնելու ուղղությամբ։
Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 14-ին Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։