Հասարակություն
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։

Անչափահասները հափշտակել են օտարերկրացու հեռախոսն ու պայուսակը
Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Շուշան Սարգսյանը և Տիգրան Մարկոսյանը հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ:

Արձանագրվել է կարմրուկի 11 դեպք
Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։
Հայաստանում կարագացվի ամպային ծառայությունների ներդրումը. Ամազոնի հետ հուշագիր է ստորագրվել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։