Հասարակություն
Անչափահաս դստեր հանդեպ բռնություն գործադրած կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։
Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Բախվել են «Opel» (վարորդ՝ Կ․ Ա․) և «BMW» (վարորդ՝ Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Փրկարարները Բ․ Բ․-ին (ծնված 1961 թ․) մոտ 200 մ պատգարակել, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտ 4 կմ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Կապանի համայնքապետարանի և Մոսկվայի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի միջև հուշագիր է ստորագրվել
Կապանի Մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն՝ Կապանի համայնքապետարանի և Մոսկվա քաղաքի Հարավային վարչական շրջանի աշխատակազմի միջև։
Կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ
Հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այս պահին փոխարինող Աննա Ժամակոչյանի նախագահությամբ։