Հասարակություն
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Քաղաքացուն դուրս են բերել Աղստև գետից
Փրկարարները քաղաքացի Ս․ Դ․-ին (ծնված 1994 թ․) դուրս են բերել գետից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Քաղաքացին գիշերը փորձել է նետվել Կիևյան կամուրջից
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Է․ Բ․-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։ Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: