Հասարակություն
Նախատեսում է վավերացնել Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է վավերացնել Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում՝ այս տարվա հունիսի 23-ին։
Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամ
2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը
Ազատության պողոտայում իրար են բախվել «Opel Zafira»-ն և «Infinity»-ն
Օգոստոսի 22-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք։
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: