Հասարակություն
Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը
Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ տեղում շահագրգիռ կողմերի հետ քննարկելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերը, մասնավորապես, «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագիրը», մարզում դրանց իրականացման ընթացքը և արդյունքները։ Քննարկումներին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է
Օգոստոսի 23-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորի գլխավորած պատվիրակությանը։
ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Երևանում 28-ամյա քաղաքացու սպանության պատճառներից
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննության ընթացքում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հայտարարվում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելություն-մրցույթ
Ներքին գործերի նախարարությունը Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։