Հասարակություն
ՇՄ փոխնախարարը ծանոթացել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» ջրի փակ շրջանառու համակարգի աշխատանքին
Այցի նպատակն է տեղում ծանոթանալ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ջրի փակ շրջանառու համակարգի աշխատանքին։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրած ջրօգտագործման թույլտվության՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» օգտագոծում է ջրի փակ շրջանառու համակարգ։
Բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Կներդրվի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտ
«Այդ կարգավիճակը տնտեսվարողին հնարավորություն է տալիս օգտվել մի շարք մաքսային պարզեցված ընթացակարգերից: Փուլ առ փուլ տնտեսվարող սուբյեկտը դառնում է ինքն իր մաքսային տեսուչը, և մաքսային մարմնի հետ հարաբերությունները հասցվում են նվազագույնի»,-ասաց Բադասյանը:
54 անհետ կորած զինծառայողի ընտանիքի ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, 54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32.400.000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։
Ընտանեկան բռնության գործերով 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ
Դատարան ուղարկված վարույթներից 2-ը քննվել են սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 11-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 116-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: