Հասարակություն
«Վայլդբերրիզ» ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են եղել պետբյուջե չվճարված հարկեր. ՊԵԿ
Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը:
Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը: Նոր դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է, և դրանք փուլային տարբերակով կառաքվեն դպրոցներ սեպտեմբեր ամսվա ընթացքում:
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է. Գերագույն Հոգևոր Խորհուրդ
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, բարձր է գնահատում Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը: Այսուհանդերձ, Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները, ցավոք, շարունակում են մնալ անհամարժեք։
Ծննդյան արարողության ժամանակ հյուրերից մեկը գողացել էր տանտիրոջ ոսկյա զարդերը
Օգոստոսի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել Լուսառատ գյուղի մի բնակչուհի: Նա հայտնել է, որ օրեր առաջ, 12-ամյա դստեր ծննդյան արարողության ժամանակ, հյուրերից մեկը ննջասենյակում դրված պայուսակից գողացել է ոսկյա երեք զարդ՝ պատճառելով մոտ 160 հազար դրամի վնաս: