Հասարակություն
Փորձագիտական կենտրոնն այսուհետ ՄԱԿ–ի UNODC–ի պաշտոնական կայքում ներկայանալու է որպես ճշգրիտ փորձաքննություններ իրականացնող մարմին
Փորձագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետազոտությունների առցանց վարժանքներին, ինչը Կենտրոնի համար մեծ հեղինակություն ու հնարավորություն էր՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու տեսանկյունից: Կենտրոնը՝ վարժանքների ընթացքում գրանցել է դրական ցուցանիշ։
Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահին
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմմերմանին:
Պարեկները մայրաքաղաքի կենտրոնում կանխեցին «մեքենայի պարը»
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կհստակեցվեն մինչև 2 տարեկան երեխայի խնամքի, ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները
Առաջարկվում է ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության դիմումի հիման վրա նպաստը վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
Դադարեցվել է Աճառյան 𝟕 հասցեում գտնվող գազալցակայանի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները սույն թվականի օգոստոսի 𝟏𝟓-ին հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 𝟕 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում։