Հասարակություն
18-ամյա պատանին փորձել է սպանել հորեղբորը. գործը դատարանում է
Նորքի այգիներ թաղամասում նույն հասցեում բնակվող ազգականների՝ հորեղբոր որդիների միջև տան բակ տանող ճանապարհի բաժանման հետ կապված՝ նախկինում ունեցած հարցի շուրջ առաջացած հերթական խուսակցությունը վերաճել է վիճաբանության։
«Վիվառո մեդիա»-ն հաղթել է «Հուսաբեր»-ին և ստացել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա. ՀՌՀ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։
Տիգրան Ավինյանը որպես Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ է մասնակցել ուսանողների հետ հանդիպմանը. Հայկ Կոստանյան
Տիգրան Ավինյանը, օգտվելով հանդիպման հնարավորությունից, նաև Վարդավառի հետ կապված միջոցառումներին մասնակցած ուսանողներին է շնորհակալագրեր հանձնել, որը պետք է հանձներ ավելի վաղ, բայց զբաղվածության պատճառով չէր հասցրել։
Մասիսի հիվանդանոցի մոտ մեքենա է այրվել
Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդ Տ. Խ. -ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Նիկարագուայի անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի Հանրապետության նախագահ Դանիել Օրտեգային Նիկարագուայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: