Հասարակություն
Ժամը 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 6650 բռնի տեղահանված
Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ։
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Բեզոարյան այծի ապօրինի որս կատարած անձիք ձերբակալվել են
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են դանակներ: 56-ամյա տղամարդու հայտարարությամբ՝ «ՎԱԶ-2121»-ի բեռնախցիկում իրենց կողմից ապօրինի որսած բեզոարյան այծի մարմին կա, իսկ սրահում՝ իրենց անվամբ հաշվառված որսորդական ողորկափող և ակոսափող հրացաններ ու փամփուշտներ։
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակության հետ
Կարևորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին և արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և միանալով Team-ի ցանցին անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր։