Հասարակություն
Կառավարությունը քննարկում է նաև ԼՂ-ից տեղահանված ուսանողների ուսման վարձի խնդիրը. նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում գործել են 8 քոլեջ և ուսումնարան, 4 բուհ: Նա նշել է, թե ակնկալում են, որ ուսանողների՝ այստեղ կրթությունը շարունակելու խնդիր կլինի:
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակը և հասանելիությունը կբարձրանա
Նախագծով առաջարկվում է վավերացնել Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) 27-րդ համագումարի շրջանակում ընդունված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` ներկայացնելով ««Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ամեն երրորդը երեխա է». Անդրեասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ՀՀ-ում դպրոցներ դիմելիս որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի:
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ սեպտեմբերի 26-ի 1186-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
15 ՃՏՊ մեկ օրում. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: