Հասարակություն
Հրազդանում իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հրազդան քաղաքում իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։
Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին
ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024թ. ապրիլի 1-ը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։
Փաստաբան Շուշանյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար
2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Մ.Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:
Ժամը 12.00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 68.386 բռնի տեղահանված
Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն.