Հասարակություն
Դիլիջանի և Պուշկինի թունելները հոկտեմբերի սկզբին կփակվեն մի քանի օրով
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00, իսկ Պուշկինի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00։
Դաշտում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա
Պարզվել է, որ Արդվի գյուղի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է «UAZ» մակնիշի ավտոմեքենա։
Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր
Դատապարտյալ Կ․ Չ․-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ արգելված իրերը պատկանում են իրեն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մահացածն ու վիրավորներն Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Է. Ս.-ն (ծնված 1954 թ․) և Զ. Ա.-ն (ծնված 1950 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, ստացել համապատասխան օգնություն և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, Է. Ս.-ինը՝ միջին ծանրության, իսկ Զ. Ա.-ինը՝ բավարար։