Հասարակություն
Աշխատանք՝ արցախահայության համար. Արդարադատության նախարարությունում և ենթակա մարմիններում կան թափուր հաստիքներ
Արդարադատության նախարարությունն աշխատանքի է հրավիրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Նախարարությունում և ենթակա մարմիններում:
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դեըրի ֆուդս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր և պանրային մթերք) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, ք. Արմավիր):
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 27-ն՝ ժամը 15:10-ի սահմաններում, պահակետ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալ Կ.Բ.-ին:
13 ՃՏՊ մեկ օրում. 2 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել մարմնական վնասվածք
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հյուսիս-հարավի՝ Լանջիկ-Գյումրի հատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են։