Հասարակություն
Հրազդանի բուժկենտրոնի մասնագետներն այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց. ՀՀ ԱՆ
Այսօր Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող մեր հայրենակիցներին, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։ Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը և Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել սոցիալական ոլորտում Հայաստանի հետ գործակցության համար:
Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում. ԿԳՄՍՆ
Համաձայն շրջաբերականի՝ բուհերը պետք է վարեն նշված ուսանողների հաշվառում՝ մեկշաբաթյա պարբերականությամբ տվյալները ներկայացնելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` հետագայում փաստաթղթավորումն ու լիարժեք ներգրավումն ապահովելու համար:
Մատուցողների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից զանգահարել և հայտնել են, որ դանակահարման հետևանքով «գոտկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: