Հասարակություն
Կոտայքում տեղակայված է ԼՂ-ից բռնի տեղահանված 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։
«Նախադեպ չկա, որ չճանաչված պետությունների ղեկավարները պատասխանատվության կանչվեն». փաստաբան
Փաստաբան, միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին ղեկավարների կալանավորմանը։
Կասեցվել է Արմավիրում գործող բետոնի արտադրամասի շահագործումը
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի բետոնահանգույցի և կից գործող չորանոցի հետագա շահագործումը։
Վարորդը փորձել է կաշառել պարեկներին՝ անձնագրի մեջ 20 լարի դնելով
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հոկտեմբերի 7-ի ժամը 07.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ երթևեկությանը զուգահեռ կայանելու համար մոտեցել են «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի 59-ամյա վարորդը խնդրել է մեքենայի դիրքը չուղղել և անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին:
Լուսառատի երեք բնակիչներ փորձել են կեղծ 20.000 դրամանոցներ իրացնել
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի բնակիչ երեք երիտասարդ իրենց մոտ պահում են կեղծ 20000-դրամանոցներ և պատրաստվում են իրացնել Արտաշատ քաղաքում և կից բնակավայրերում: