Հասարակություն
ՔԿ-ում քրեական վարույթ է հարուցվել Արցախում 60 միլիոն դրամի և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերի գողության մասով
2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։
Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ընթանում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգումը։
«HOPE 2023» ուսումնավարժության շրջանակներում Հայաստանում են Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆրանսիայի թիմերը
Ուսումնավարժության շրջանակներում Հայաստանում է նաև Հյուսիսային Մակեդոնիայի թիմը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Գյումրի-Հովունի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավորների վիճակը ծանր է
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1999 թ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը՝ կոտրել այն և գլորվել ձորը (մոտ 20 մ):
Փախստականների աջակցության համար ԱՄՆ–ից 97 մլն դոլար կհատկացվի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ՄԱԿ-ի այլ հաստատությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործընկերների հետ դիմել է ԼՂ–ից տեղահանվածներին ավելի քան 97 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով։