Հասարակություն
Երեք թաղապետ ազատվել է աշխատանքից
Ըստ որոշման, ազատվել են Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը։
Փարաքարի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը:
Ինչպես հաշվարկել և վճարել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանում և օտարերկրյա պետություններում ստացված հարկվող եկամտից եկամտային հարկը
Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով:
Տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:
Երևան-Էջմիածին ճանապարհին վրաերթի ենթարկված կինը մահացել է
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Սիրանուշ Բաղրամյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: