Հասարակություն
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին, որոնք շուտով կավարտվեն:
Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետի՝ փողերի լվացման ու պետական միջոցների յուրացման գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաև ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Քննարկման առարկա է եղել ոռոգման համակարգը՝ մասնավորապես ջրմաբարաշինության ոլորտը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Նոր կարգավորումներ ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին:
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են շինարարական քարում թաքցված կասկածելի զանգվածը
Զննությամբ քարերից մեկի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված: