Հասարակություն
ԼՂ-ից տեղահանվածներին 40.000+10.000-ական դրամի աջակցություն կտրամադրվի. ովքե՞ր կարող են օգտվել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։
ՔԿԾ-ն արձագանքել է կալանավորված Ալբերտ Բազեյանի մասին հրապարակումներին
ՀՀ ՔԿԾ-ն մեկնաբանել է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ կալանքի տակ գտնվող Ալբերտ Բազեյանի վերաբերյալ մամուլի հրապարակմանը։
ԼՂ-ից տեղահանված աշակերտները ավճար դասագրքերով են ապահովվել. նախարար
«Մեր քաղաքականությունը պետք է այն լինի, որ դպրոցների գերբեռնվածություն թույլ չտանք: Նախ, դա լարում կառաջացնի, նաեւ եւ հին, եւ նոր աշակերտների որակի վրա բացասական ազդեցություն կունենա: Ամեն ինչ պետք է անել, որ գոնե միջնաժամկետ կտրվածքով այդպիսի խնդիր չունենանք»՚
Սպանություն Հրազդան քաղաքում. 1 անձ ձերբակալվել է
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
«7% տնտեսական աճի ցուցանիշը կապահովվի». վարչապետ
Փաշինյանն այս համատեքստում ասել է նաև, որ 2023 թ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է վերջին 5 տարվա ծնելիության ամենաբարձր ցուցանիշը․ «Մեռելածինների թվաքանակի էական նվազում կա, ինչը նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր քաղաքականությունը դառնում է ավելի արդյունավետ»,- շեշտել է վարչապետը։