Հասարակություն
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար. վարչապետ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոցի» նախկին պետից պահանջում են բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք
10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն և Կ. Հ-ն, ՃՈ տեսուչ Մ. Հ-ն, ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաև բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն ձերբակալվել են:
Քաջարանի տարածաշրջանով անցնող միջպետական ճանապարհը հիմնանորոգվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820 - կմ338+100 հատվածը։ Ճանապարհն անցնում է Սյունիքի մարզի Քաջարանի տարածաշրջանով։
Բացահայտվել է լաբորատոր պայմաններում թմրամիջոցներ պատրաստելու դեպք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, լաբորատոր պայմաններում առերևույթ թմրամիջոցներ պատրաստելու դեպք:
Հայաստանը հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով այլ անձանց ևս գերեվարել է. փաստաբան
Նրա խոսքով, իրավիճակը ողբերգական է. մարդիկ ընդամենը մի քանի օրում լքել են իրենց պատմական հայրենիքը։