Հասարակություն
Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին. Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե անկլավների խնդիրը որքան բարդ է թվում, այնքան էլ պարզ է, քանի որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։
Դի՝ Վանաձորի լճում
Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել Գ. Խ.-ի (ծնված 1998 թ․) դին:
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 77-րդ նիստին
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 77-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի մաքսային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեից և ԵՏՀ հանձնաժողովից։
Մեր առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է. Քերոբյանը՝ բենզինի շուկայի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։
Մեր արտահանման 40 տոկոսն է ՌԴ գնում. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք մտավախություն չունեն, որ կարող են կորցնել ռուսական շուկան, հատկապես, որ Հայաստանից արտահանվող ապրանքների 80 տոկոսը հենց ՌԴ-ին է բաժին հասնում։