Հասարակություն
Քննարկվել են աղբահանության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները
ՀՀ ՏԿԵ նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում-քննարկում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության ներկայացուցիչների հետ, որի ՀՀ այցելության նպատակը մի շարք ոլորտների մոնիթորինգի, հաշվետվողականության և ստուգման (MRV) գործիքակազմերի ուսումնասիրումն ու աջակցումն է։
Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:
Կայացել է ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը
«Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունը:
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քննարկում արագ կառուցվող տների վերաբերյալ
Արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ:
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: